Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:05 09-12-2022

ԱՄՆ-ը Կիևին չի արգելում իր կողմից տրամադրված զենքերն օգտագործել Ղրիմի դեմ. Ուկրաինայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Կիևին չի արգելում իր կողմից տրամադրված զենքերն օգտագործել Ղրիմի դեմ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան The Wall Street Journal-ին տված հարցազրույցում։

Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինան պարտավորվել է չօգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարված զենքերը ռուսական տարածքին հարվածելու համար, սակայն այդ պարտավորությունը չի տարածվում Ղրիմի վրա, քանի որ թերակղզին «միջազգայնորեն ճանաչված է որպես ուկրաինական տարածք»։

«Ուկրաինան կվերադարձնի իր բոլոր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը, մասամբ ռազմական, մասամբ դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծել է Կուլեբան։

Բացի այդ, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Կիևը երբեք չի համաձայնի Մոսկվայի հետ խաղաղության պայմանագրին, եթե Ղրիմը մնա Ռուսաստանի վերահսկողության տակ։

Հիշեցնենք՝ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը երեքշաբթի հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Ուկրաինա զենք չի մատակարարում իր սահմաններից դուրս հարվածներ հասցնելու համար և չի խրախուսում դա։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին