Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:55 08-12-2022

Արագածոտնում բախվել են «ՎԱԶ» մակնիշի 2 ավտոմեքենաներ․ 6 վիրավորներից մեկն անչափահաս աղջիկ է․ shamshyan.com

Դեկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։00-ի սահմանում Արագած-Արթիկ ճանապարհից Բերքառատ գյուղ տանող ճանապարհին՝ գյուղի սկզբնամասում, բախվել են «ՎԱԶ 21010» և «ՎԱԶ 21012» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» և «Ապարան» ԲԿ-ներ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված բերքառատցիներ ասել են, որ վարորդները հորեղբոր տղաներ են, և բոլոր վիրավորները Բերքառատ գհուղից են։ Վիրավորներից մեկն էլ անչափահաս աղջիկ է։

Աղբյուրը նաև հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, մերկասառույց չի եղել, և, ըստ նախնական տեղեկության, ՎԱԶ 21010-ը եղել է կայանված, երբ մյուս ավտոմեքենան հարվածել է նրա հետնամասին, և 2 մեքենաները «ֆռացել են»։ Ավտոմեքենաներում և դրսի տարբեր հատվածներում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել