copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:31 07-12-2022

Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա:

Մասնավորապես, նոյեմբերի 25-ից 27-ը «Գետափ Դիլիջան» ռեստորանում ՀՀ դատավորների աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտը 1 մլն 346 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սուրեն Աղաջանյան» ՍՊԸ-ի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթրիքը կազմակերպված է եղել 132 անձի համար: Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ եւ խավարտ, ինչպես նաեւ աղանդեր: Բացի այդ, նույն աշխատաժողովի կազմակերպման համար Դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի հետ եւ 1 մլն 888 հազար դրամ տրամադրել 38 հոգու՝ երկու օրվա գիշերակացը կազմակերպելու համար:

Տեղեկացանք, որ պատվիրված են եղել 4 կիսալյուքս, 34 ստանդարտ համարներ, եւ պատվիրված է եղել նաեւ նախաճաշ՝ 38 հոգու համար: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. նոյեմբերի 25-ից 27-ի համար աշխատաժողովի մասնակիցների համար գիշերակաց է կազմակերպվել նաեւ «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցում 83 հոգու համար, եւ տրամադրվել է 2 մլն 642 հազար 600 դրամ, իսկ 5 մլն 361 հազար դրամ էլ տրամադրվել է այդ նույն հյուրանոցում 83 հոգու համար 2 անգամ նախաճաշ, 130 հոգու՝ 2 անգամ ճաշ , սուրճի ընդմիջում եւ մեկ անգամ ընթրիք կազմակերպելու համար: Այսինքն՝ երկու օր Դիլիջանում աշխատաժողով կազմակերպելու համար մեկ անձից կատարվել է 9 մլն 538 հազար դրամի գնում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը