copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:00 05-12-2022

ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան Կռիլովի առակի 3 կողմերն են դարձել․ քաղաքագետ

44-օրյա պատերազմից հետո, որպես այդպիսին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, կարելի է ասել՝ զրոյացել է։ Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանն՝ անդադառնալով Լավրովի հայտարարությանը, թե Ֆրանսիան ու ԱՄՆ-ն թաղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։

«Լավրովի ասածը նորություն չէր։ Այն դրանից առաջ էլ որպես այդպիսին այն աշխուժությունը չուներ, ինչ ժամանակին։ Զուգահեռաբար, կարելի է այդ ֆորմատը կրկին, այսպես ասած, թարմացնել, բայց արդեն գիտենք, որ այդտեղ տարածաշրջանային Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի, այլ խնդիրների հետ կապված արդեն հստակ է, որ Կռիլովյալ առակի 3 կողմերն են դարձել ԱՄՆ-ն, ՌԴ-ն և ֆրանսիան։ Այս փուլում, կարելի է ասել, որ նրանց շահերը որևէ կետում չեն համընկնում»,- ասաց նա։

Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, պետք է մտածել արցախահայության ապրելու և ազատ տեղաշարժվելու առաջնային իրավունքի ապահովման առաջնայնության մասին։ «Իսկ Լավրովն ասում է, որ Ադրբեջանը պատրաստ է։ Այստեղ տողատակեր կարելի է տեսնել։ Ադրբեջանը պատրաստ է, բայց դուք պատրա՞ստ եք այդ սին խոստմանը կամ այդ սին երաշխիքներին։ Որովհետև, իրականում Ռուսատսանը չէ, որ պետք է մեզ ասի, որ դրանք սին են։

Առնվազն ամիսներ են պետք, որ «խաղաղ» կերպով արցախահայությունը դատարկվի Արցախից, եթե այս կամ այն կերպ Արցախին ստատուս տրվի Ադրբեջանի կազմում։ Այսինքն, սա աքսիոմա է։ Մենք սա քաջ գիտակցում ենք։ Մեզնից էլ առավել գիտակցում է արցախահայությունը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում