copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 05-12-2022

Լավրովը հայտնել է «3+3» ձևաչափով նոր հանդիպման նախապատրաստման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով նոր հանդիպում է նախապատրաստվում, և ներկայումս հստակեցվում են հանդիպման ժամկետներն ու օրակարգը։ Ինչպես փոխանցում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, Լավրովն այս մասին ասել է այսօր՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Խոսել ենք նաև խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մասին, նկատի ունեմ հարավկովկասյան երեք հանրապետություններին և նրանց երեք հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային։ Սա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, և տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Իսկ հիմա մենք պատրաստում ենք ևս մեկ նման միջոցառում և համաձայնեցնում կոնկրետ ժամկետներ ու օրակարգ»,- ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հաղորդվում է, որ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը, տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էին եկել համագործակցության վեցակողմ ձևաչափի ստեղծման և Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նախաձեռնությամբ։ Ռուսաստանն ու Իրանը ողջունեցին այս գաղափարը, Վրաստանը հայտարարեց, որ չի նախատեսում մասնակցել այս տարածաշրջանային նախաձեռնությանը, բայց առաջարկում է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների իր՝ եռակողմ ձևաչափը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում