copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:45 20-10-2023

Իրանը 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել Հայաստանին. Կոստանյան

Պաշտոնական Թեհրանը Երևանին 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի 3 պետություններին, այսինքն` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև այդ ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»,- նշեց Կոստանյանը։

Նա հավելեց, որ հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտայնություն չի՞ տեսնում պաշտոնական Բաքվի մոտ արևմտյան ձևաչափերից հրաժարվելու` նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսվում էր նաև Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։
«Ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում` արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես էլ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»,- ասաց Կոստանյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է Բրյուսելում հոկտեմբերի վերջին հանդիպում կայանա, Կոստանյանը վերահաստատեց` հայկական կողմը պատրաստակամ է մասնակցել հանդիպմանը, այս հարցում ավելացնելու բան հայկական կողմը չունի։

Ինչ վերաբերում է այն հարցին` ի վերջո հայկական կողմն արևմտյա՞ն, թե՞ ռուսական հարթակին է առավել հակված, նախարարի տեղակալը նշեց` հարթակն ինքնանպատակ չի կարող լինել։

«Մեզ համար կարևոր է, որ մենք կարողանանք կարգավորել մեր հարաբերությունները և դրանից հետո ձեռքբերված և գրավոր ամրագրված պայմանավորվածությունները հարգվեն, և գործընկերները երաշխավորեն, որ ադրբեջանական կողմը չի խախտի»,- շեշտեց նա։

Նա նաև նշեց` բրյուսելյան հանդիպման հստակ օր չկա, որովհետև նախ ադրբեջանական կողմը պետք է հաստատի իր ներկայությունն այդ հանդիպմանը, դրանից հետո հնարավոր լինի օր ֆիքսել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր