copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:09 05-12-2022

Եթե մտահոգ մարդիկ կային, կարող էին շուտ այդ մասին ասել․ քաղաքապետը՝ պատմամշակութային շենքերին հասցված վնասների մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն «Ազատության» եթերում անդրադարձել է ամանորյա զարդարանքների հետևանքով պատմամշակութային շենքերին հասցված վնասներին.

«Ես ընդունում եմ, որ մենք բացթողումներ ենք ունեցել, միգուցե մի փոքր ավելի ճիշտ կազմակերպելու դեպքում այլ տրամաբանությամբ իրականացնեինք, կարելի էր ենթադրում եմ՝ ինժեներական տարբեր մոտեցումներ մտածել, կոնստրուկցիաներ առանձին ունենալ, որպեսզի հնարավորինս քիչ ազդեցություն ունենայինք շենքի վրա, բայց այն աղմուկը, որը բարձրացվեց մեծ, ուժգին․․․ ինձ համար առաջին փաստն այն էր, որ այդտեղ աշխատանքներ էին կատարվում դեռ 10 օր առաջ, և այդ աղմուկը բարձրացվեց վերջին օրը, և եթե մտահոգ մարդիկ կային, ովքեր ասում էին ապականում են, ես ենթադրում եմ՝ իրենք բավական շուտ էին նկատել և որպես կանխարգելիչ միջոցառում կարող էին շուտ այդ մասին ասել, չթողնեին գար վերջին օրը հասներ և տենց աղմուկ բարձրացնեին»։

Հաղորդավարի դիտարկմանը՝ էլի քաղաքացինե՞րն էին մեղավոր, քաղաքապետն ասաց․ «Չեմ ասում՝ քաղաքացիներն են մեղավոր, լրատվական կազմակերպության կողմից այդ տեսանյութը բավականին տարածվեց սոցցանցերում, գուցե միտումնավոր։ Կային կեղծ նկարներ, որոնք կապ չունեին շենքի հետ կատարվող աշխատանքների հետ»։

Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ընդունում են՝ բացթողում են ունեցել, և ասաց, որ եթե հանրության մոտ կա կարծիք, թե միտումնավոր են փչացրել ինչ-որ բաներ, դա այդպես չէ։



Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում