Ներքին 3 տարի առաջ - 16:01 04-12-2022

Ծառատունկ՝ մեծ անտառ ստեղծելու նպատակով

Ջրաշենում Ակբա բանկի թիմը տնկել է վայրի խնձորենիներ ու սոճիներ՝ ավելի լավ շրջակա միջավայր և ավելի մեծ անտառային ծածկույթ ունենալու ցանկությամբ։

Անտառների վերականգնման աշխատանքը, բնության հետ կապի ստեղծումը և կենսաբազմազանության պահպանությունը միավորել է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանն ու Ակբա բանկին։

Անտառվերականգնման նպատակով ստեղծված «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության տնկարաններում սերմերից աճեցվում է 15 տեսակի ծառ՝ կաղնի, թխկի, սոճի, կեչի, վայրի խնձորենի, տանձենի...։

«Մեր կարևոր արժեքներից մեկը փոխօգնությունն է ու այստեղ հասնելն էլ փոխօգնության սկզբունքով էր։ Միմյանց օգնելով կարողացանք հաղթահարել այս դժվար ճանապարհը: Փոխօգնությունը բանկի հիմնարար արժեքներից մեկն է, որն այսօր ևս արտացոլվեց»,- նշում է Ակբա բանկի Տաղանդների ներգրավման թիմ լիդեր Անի Պողոսյանը:

«Տնկում ենք վայրի խնձորենիներ, սոճիներ: Անտառներն են երկրի թոքերն ու, որքան շատ լինեն անտառներն ու կանաչ տարածքները, այնքան ավելի առողջ կլինի մեր մթնոլորտը»,- նշում է Ակբա բանկի Մանրածախ բիզնեսի պրոդուկտների կառավարման թիմ լիդեր Մարիաննա Հովհաննիսյանը:

«Մենք ուզում ենք անտառ ստեղծել։ Տնկելուց հետո պետք է այն խնամել և շատ ուրախ ենք, որ ընկերությունները, ինչպես Ակբա բանկն է, օգնում են անտառների մեծացման հարցում: Այժմ Ակբա բանկը միացել է մեզ, որ միասին անտառ ստեղծենք»,- նշում է «Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր և տնօրեն Անտրէ Գումուշճեանը:

Տարիներ անց Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բարձրունքներում կլինի սաղարթախիտ անտառ, որտեղ Ակբայականներից յուրաքանչյուրն իր տնկած ծառը կունենա։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին