Ներքին 3 տարի առաջ - 11:36 04-12-2022

Նախատոնական զարդարանքի հետ կապված քննարկումները սովորականից շատ էին՝ պայմանավորված մեր բացթողումներով. քաղաքապետ

Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայմանավորված լուսավորության աշխատանքների հարցում մեր կողմից թույլ տրված բացթողումներով։ Մենք հնարավոր ամեն բան անելու ենք իրավիճակը շտկելու համար։

Բայց մեր երկիրն այս տարի պատիվ ունի ընդունել Մանկական եվրատեսիլ միջազգային մրցույթի պատվիրակություններին, իսկ սա եզակի հնարավորութուն է լավագույնս հյուրընկալել նրանց և բոլոր կողմերից ցույց տալ մայրաքաղաք Երևանը և երևանցուն։

Ավելի քան վստահ եմ, որ քննարկումները ոչ պակաս էին լինելու նաև զարդարանքի իսպառ բացակայության դեպքում. հումորներն ու քննադատություններն այդ պարագայում, սակայն, կհնչեին ոչ կոմպետենտության և միջազգային հանրությանը մեր երկիրը ոչ պատշաճ ներկայացնելու ուղղությամբ։

Ինչևէ, եկեք գնահատենք արդեն կատարված աշխատանքը, մեր բալիկներին հաղորդակից դարձնենք հրաշքին, քանզի Հանրապետության հրապարկը հենց հրաշքի մաս է դարձել։

Կհանդիպենք դեկտեմբերի 5-ին՝ տոնածառի լույսերի վառման արարողության միջոցառման շրջանակներում»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը