copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:51 02-12-2022

Արտահերթ ընտրություններ կամ ավելի բարձր պաշտոն․ ինչին են պատրաստում Ավինյանին


Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջերս բավական ակտիվ այցեր է կատարում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ, հանդիպում բնակիչների հետ, լսում խնդիրներ և ընթացք տալիս դրանց։ Հայտնի է, որ նա քաղաքապետի թեկնածուն է իշխող կուսակցությունից և այս հանդիպումներն ընկալվում են՝ որպես նախընտրական քարոզարշավ։

Գրագե՞տ է կազմակերպված այս քարոզարշավը․ Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից։ «Եթե ընտրությունները, իրոք, կայանան նախատեսված ժամկետում՝ հաջորդ տարվա սեպտեմբերին, ապա կա որոշակի ռիսկ, որ կարող է այս ակտիվ քարոզարշավը հետաքրքիր լինել հիմա, բայց ժամանակի ընթացքում դառնա սովորական, և ակտուալությունը՝ նորության զգացողությունը, թեկնածուի թարմության ընկալումը կորել»,- ասաց քաղտեխնոլոգը։

Նա հիշեցրեց, որ նախընտրական կամպանիաներն իրականացնելիս կարևոր է ճիշտ ժամանակին սկսել և ճիշտ հաշվարկել սեփական ռեսուրսները։ «Կարևոր է հաշվարկել նաև ընտրազանգվածի մենթալիտետը, թե ընտրազանգվածը կարճաժամկետ բնավորություն-ընկալում ունի, շուտ է հոգնում, թե ոչ»։

Քաղտեխնոլոգը նշեց, որ ակնհայտ է, որ այս պահին քարոզարշավը բավական ակտիվ է։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դիտարկվում է նաև արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը։ Դրա համար էլ նա բավական մեծ ծավալով և խնդիրների քանակով լրջորեն մտել է պրոցեսի մեջ։ Ես չեմ բացառում, որ իրենք ինչ-ինչ պայմաններում կարող են արտահերթ ընտրություններ լինել։ Եվ այդ պարագայում կպարզվի, որ ինքն ամենապատրաստն է։ Մյուս թեկնածուների, կարծում եմ, նույնիսկ ոչ բոլորի անուններն են հայտնի»,- նշեց Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս պահին Ավինյանն ուզում է անընդհատ ցույց տալ, որ ինքը հարց լուծող է․ «Եվ կամպանիայի այն մասշտաբը, որ հիմա ինքը ցուցադրում է տրամադրում է մտածել, որ այս ծրագիրը շատ ավելի մեծ նպատակներ ունի»։

Հարցին՝ ոչ թե քաղաքապետի՞, այլ՝ վարչապետի՞ ընտրության են պատրաստում Ավինյանին՝ քաղտեխնոլոգը պատասխանեց, որ հնարավոր է ոչ թե հենց վարչապետի, այլ ուղղակի քաղաքապետից բարձր որևէ այլ պաշտոնի։ «Դա ասում եմ՝ դատելով իր կամպանիայի մասշտաբից ու ոլորտներից, որոնց մեջ ինքը մտնում է, հարցեր է լուծում՝ բիզնեսից մինչև մշակույթ, ընդգծելով, որ ինքը հարց լուծող է, և եթե ինքն է լինելու քաղաքապետ, ապա քաղաքն էլ հարց չի ունենալու։ Այլ հարց է՝ ռեսուրսը ինչին կբավարարի, ինչն իրենք նպատակահարմար կհամարեն»,- նշեց նա։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ պատրաստելով Ավինյանին՝ իշխող ուժը կարող է իրականացնել իր ծրագիրն այն պահին, երբ հարմար համարի․ «Նույն ավագանիում կարող են ճգնաժամ ստեղծեն․ ո՛ր պահին պատրաստ լինեն, ո՛ր պահին նպատակահարմար գտնեն, կարող են այդ քայլին գնալ»,- նշեց քաղտեխնոլոգը։


Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր