Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:34 02-12-2022

Ներկայացված աղաղակող, տգեղ փաստերի ամբողջական պատկերը կապ չուներ Քաղաքապետարանի կատարած աշխատանքի հետ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառանալով Հանրապետության հրապարակի շենքերի վրա ամանորյա լուսավորության աշխատանքների ժամանակ շենքերի վնասվածքներին, ասաց.

«Վնաս որպես այդպիսին քաղաքը չի կրել: Էն նկարները, որոնք տարածվել են համացանցում, իրականության հետ գրեթե կապ չունեն: Զարդանախշի մեջ բոլտը, մեծ փոսերը մեր կատարած աշխատանքի հետ կապ չունեն:

Այո, այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել և այդ վնասները մեր կատարած աշխատանքների ընթացքում արձանագրել ենք, և գարնանը պատրաստվում ենք անդրադառնալ հենց այդ հարցերին:

Իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար:

Ներկայացված աղաղակող, տգեղ փաստերի ամբողջական պատկերը կապ չուներ Քաղաքապետարանի կատարած աշխատանքի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել

Ձեզ գուցե հետաքրքրի