copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:47 03-07-2022

Աղաղակող խախտում կլիներ, եթե կալանքը բավարարվեր երկու ամիս ժամկետով. փաստաբանը՝ կառավարական առանձնատան հայտնի դեպքերի մասին

Արմավիր ՔԿ-ից մի քանի ժամ անց դուրս են գալու այն մարդիկ, ովքեր հունիսի 3-ին Կառավարական առանձնատների մոտ հայտնի դեպքերից հետո կալանավորվել են։

Մի քանիսն արդեն դուրս են եկել , իսկ մնացածի հարազատներն ու փաստաբանները «Արմավիր» ՔԿ-ի մոտ են ու սպասում են նրանց դուրս գալուն։

Փաստաբան Նարեկ Ալոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ զանգվածային անկարգության վերաբերյալ քրեական գործով իրականցնում է թվով հինգ անձանց իրավունքների պաշտպանություն, որոնցից մեկն այս պահին ազատության մեջ է, այսինքն՝ դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը.

«Երեքը քիչ անց դուրս կգան, ևս մեկը հայտնի «Չալիսկի գործով» կալանավորված անձն է, որն այսօր ազատ չի արձակվի։ Կոնկրետ անունները այս պահին չեմ ուզում տալ՝ թե ովքեր են։ Հունիսի 3-ին է տեղի ունեցել դեպքը, իսկ հունիսի 6-ին ոստիկանության կողմից հրապարակվել է տեսանյութ, որտեղ ըստ վարույթ իրականացնող մարմնի՝ կա «Չալիսկի գործով» հայտի անձը, որտեղ գործածվում է մուրճը, սակայն այն իրականում ձեռնափայտ է։ Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել երկու ամիս ժամկետով, սակայն մի շարք գործերով միջնորդությունը բավարարվել է մասնակի, այսինքն կալանավորումը տեղի է ունեցել մեկ ամիս ժամկետով։ Իմ խորին համոզմամբ, նշված միջնորդությունները ենթակա չէին առհասարակ բավարարման, որը փոխզիջումային տարբերակ էր դատարանի կողմից՝ քննչական մարմնի հանդեպ։ Կալանավորումը չի մերժվել, բայց մյուս կողմից ակնհայտ աղաղակող խախտում կլիներ, եթե բավարարվեր երկու ամիս ժամկետով կալանքը»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին