copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 02-12-2022

Դատախազը հրաժարվում է ստորագրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպի գործը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուշագրավ իրավիճակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի եւ քաղաքացիների հետ միջադեպի գործով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատախազը հրաժարվում է ստորագրել եւ գործը դատարան ուղակել, ինչի արդյունքում գործը կրկին ուղարկվում է նախաքննական մարմին՝ քննությունը շարունակելու համար:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ գործը հասել է դատարան եւ դատարանից հետ է ուղարկվել նախաքննական մարմին՝ նորից քննություն իրականացնելու համար:

Իսկ ի՞նչ միջադեպի մասին է խոսքը. ինչպես հայտնի է, 2020 թվականի դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում, միջադեպ է տեղի ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ։ Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են քաղաքացիները Սիսակ Գաբրիելյանի մեքենայի դիմացը փակել։ «Պողոսն է, ով է», «Գնում է պարգեւավճարը ստանալու», «էթում ես պարգեւավճարը ստանա՞ս» եւ նմանատիպ այլ արտահայտություններ էին անում քաղաքացիները, երբ Գաբրիելյանը բարկացած դուրս է գալիս մեքենայից, ու սկսվում է հրմշտոց, որի ընթացքում հնչում են փոխադարձ հայհոյանքներ։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Գաբրիելյանը հարվածում ու քաշքշում քաղաքացիներից մեկին, հետո տվյալ քաղաքացին երեւում է գետնին պառկած վիճակում։ Եվ, ահա, 2 տարի է՝ նախաքննություն է գնում այս դեպքով. Սիսակ Գաբրիելյանը տուժող է, իսկ, ահա, միակ մեղադրյալը ՀՅԴ ԳՄ անդամ, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն է: Ի դեպ, Սիմոնյանը դիմել է իրավապահներին, որ կարողանա երկրից դուրս գալ, բայց արդեն երկու տարի է՝ նա չի կարողանում երկրից դուրս գալ, իսկ նախաքննությունը երկու տարի է, ինչ այստեղից այնտեղ է տեղափոխվում:

Այսքանով իրավիճակը չի ավարտվում. որոշվել է այս գործը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից վերցնել ու տեղափոխել ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ