copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:06 02-12-2022

Բոլորին 24 ժամ և ամենուր կհետևեն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունում հանցագործություններն իբր կանխարգելելու եւ արագ բացահայտելու քողի ներքո հայրենի ոստիկանությունը մտադիր է վերահսկել շարքային քաղաքացիներին, հետեւել շարժերին։
Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել մի օրենքի նախագիծ, որով պահանջում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսների եւ միկրոավտոբուսների ուղեսրահներում տեղադրել տեսախցիկներ․ «Տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու եւ տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը եւ ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ»:

Իսկ այդ տեսախցիկները պետք է հսկվեն «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի» կողմից՝ 24-ժամյա ռեժիմով։ Իսկ տեսախցիկների ծախսը պետք է հոգան ուղեւորափոխադրող ընկերությունները։

«Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք պարտավոր են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, իրականացնել ավտոբուսների կամ միկրոավտոբուսների ուղեսրահները տեսահսկման համակարգերով ապահովելու պահանջը»,- ասվում է նախագծում։

Սակայն սա ամենը չէ, «ավտոկայանատեղեր ունեցող» բոլոր մարմինները՝ կլինեն խանութներ, խաղատներ, վարսավիրանոցներ, թե այլ բան, եւս պարտավոր են «իրենց էլեկտրոնային համակարգերին առցանց ռեժիմով հետեւելու եւ դրանց արխիվային ձայնագրություններից օգտվելու հասանելիություն տրամադրել» ՀՀ ոստիկանությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել