copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:33 01-12-2022

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի Վրաստան նախատեսվող այցի համար ԱՄՆ-ն իր պլաններն ունի․ փորձագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի այցով Վաշինգտոնն ունի իր պլանները։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

«Ըստ էության, կարծես թե Թբիլիսին չի կատարում իր վրա դրված պարտավորությունները կամ չի գիտակցում այն «բարձր պատասխանատվությունը», որը նա պետք է ստանձնի։ Խոսքը, իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու Վրաստանի դիրքորոշումն է, որն այսօր անհանգստացում է Միացյալ նահանգներին»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետը հատուկ ուշադրություն է հրավիրում Վրաստանի ղեկավարության մեջ նկատվող հակասությունների փաստի վրա։

«Կարծես թե Վրաստանի ղեկավարության մեջ էլ է առաջանում պառակտում, որովհետև նախագահի և վարչապետի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են միմյանցից։ Եվ այսօր վարչապետը, ով փաստացի հանդիսանում է պետության ղեկավարը, դեմ է դուրս գալիս այդ պատժամիջոցներին ու միանալու Արևմուտքի առաջարկին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն առաջիկայում նախատեսում է այցելել տարածաշրջանային երկրներ։ Նա Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ