copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:07 15-07-2022

Ֆրանսիան լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին. դեսպան Անն Լույո

Ֆրանսիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Երևանի դեսպանությունում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Իր ելույթում դեսպան Լույոն նշել է, որ Բաստիլի գրավման օրը՝ Հուլիսի 14-ը, որը Ֆրանսիայում նշվում է որպես Ազգային տոն, լավ առիթ է հիշեցնելու ոչ միայն Ֆրանսիայի՝ «խորապես եվրոպական երկիր» լինելու, որոշակի արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը, լեզվամշակութային բազմազանությանը իր հավատարմության, այլև Ֆրանսիայի և Հայաստանի եղբայրական կապերի և ընդհանուր հանձնառությունների մասին:

Ըստ դեսպանի՝ Ֆրանսիան հանուն ժողովրդավարության ողջունում է Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված կառավարության բարեփոխումները, իսկ հանուն անվտանգության՝ աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը:

«Հանուն անվտանգության՝ Ֆրանսիան, ինչպես գիտեք, աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը, որը կերաշխավորի տարածաշրջանի բոլոր բնակիչների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը: Այս համատեքստում, Ֆրանսիան, ինչպես Միացյալ Նահանգները, լիովին հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերին: Ֆրանսիան, բնականաբար, սատարում է այս ուղղությամբ Եվրամիության կողմից գործադրվող ակտիվ ջանքերը»,- հայտարարել է Ֆրանսիայի դեսպանը:

Դեսպան Լույոյի խոսքերով՝ Հուլիսի 14-ը լոկ պատմական իրողություն չէ, այն ապագայի և կամքի խորհրդանիշն է, իսկ Հայաստանը բնական խաչմերուկ է, կամուրջ ազդեցության ոլորտների, մշակույթների, առևտրային շուկաների միջև, և Ֆրանսիան վճռական է օգնել Հայաստանին վերականգնելու այս ավանդույթը՝ օգնելով նրան կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

«Մենք ողջունում ենք այս ուղղությամբ գործադրված կառավարության ջանքները»,- հավելել է Ֆրանսիայի դեսպանը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների համար հարթակ տրամադրելու նպատակով: 1994 թվականից ի վեր բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ընթացել են Մինսկի խումբը համանախագահող երեք պետությունների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հովանու ներքո:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին