copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:18 01-12-2022

Իրանի արտգործնախարարն ընդունել է Իրաքի վարչապետին

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր՝ նոյեմբերի 30-ին Թեհրանում հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

«Այսօր ես Թեհրանում հանդիպեցի Իրաքի վարչապետի հետ։ Մենք հարգում ենք նրան՝ որպես իրաքյան մեծ կառավարության և ժողովրդի ներկայացուցիչ»,- իր թվիթերյան էջում գրել է Ամիր Աբդոլլահյանը։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Իսլամական Հանրապետությունը ողջունում է Իրաքի հետ հարաբերությունների խորացումը և տարածաշրջանում նրա կառուցողական դերը։ Աբդոլլահյանի խոսքով՝ երկու երկրների հիանալի կապերը փաստում են կողմերի ընդհանուր ռազմավարական հեռանկարը։

Հիշեցնենք, որ Իրաքի վարչապետը երեքշաբթի հանդիպում է ունեցել նաև Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը