Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:18 01-12-2022

Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի․ ԿԳՄՍ նախարարն` ամանորյա զարդարանքի համար պատմական հուշարձանները վնասելու մասին

Ամանորյա միջոցառումներին պատրաստվելիս կազմակերպիչները վնասել են Կառավարության շենքը, Պատմության թանգարանի շենքը և այլ հուշարձաններ։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով թեմային՝ ասաց, թե Երևանի քաղաքապետարանի դաշտում է խնդիրը, քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որևէ վնաս լինի, հարյուր տոկոսով կվերականգնի։

«Այս ամենը ժամանակավոր երևույթ է, այնպես որ՝ ժամանակավոր զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկում, իսկ քաղաքապետարանը, որպես միջոցառման կազմակերպիչ, պարտավորված է և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Դումանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան