Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:02 30-11-2022

Նորարարությունները հնարավորություն են տալիս արագացնել առաջացած խնդիրներին լուծում տալու գործընթացը․ քաղաքապետ

Երևանը շատ բան ունի փոխանցելու, քանի որ Երևանում բազմաթիվ քաղաքացիներ են ապրում։ Երևանում կան մի շարք խնդիրներ և այդ խնդիրներին մենք փորձում ենք համակարգային լուծումներ տալ, որպեսզի այդ նույն լուծումները կարողանանք օգտագործել նաև այլ համայնքներում։ Այս մասին «Համայնքային զարգացման նորարարություններ» խորագրով համաժողովի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ֆորումի շրջանակներում ինչ ունի փոխանցելու Երևանը։

Քաղաքապետի խոսքով նորարարությունները նախ ապահովում են թափանցիկությունը և հնարավորություն են տալիս քաղաքացիներին տեսնել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, և իհարկե, հնարավորություն են տալիս արագացնել առաջացած խնդիրներին լուծում տալու գործընթացը,ապահովել ճշգրիտ տեղեկատվություն:

Անդրադառնալով վերջին շրջանում կիրառվող նորարարություններին, քաղաքապետը նշեց, որ քաղաքապետարանում այժմ ներդնում են մարդկային ռեսուրսների կառավարման նոր ծրագիր, որը հնարավորություն է տալու ամբողջ տեղեկատվական բազան ունենալ մեկ տեղ, իրականացնել վերլուծություններ ու վերապատրաստումներ:

«Այժմ թարմացնում ենք ամբողջ գույքահարկի, անշարժ և շարժական գույքի բազաները, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին հեռախոսի հավելվածի միջոցով վճարումներ իրականացնել աղբահանության համար։ Կառավարության հետ համատեղ տարեսկզբին փոփոխություններ իրականացրեցինք, և զրոյական տեղեկանքների համար քաղաքացիներն այլևս կարիք չեն ունենա գալ քաղաքապետարան: Այս ամենի կիրառումը հնարավորություն է տալու, որպեսզի այն խնդիրները, որոնք քաղաքում կան և բարձրացվում են քաղաքացիների կողմից, արագ լուծումներ ստանան»,- նշեց քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան