copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:50 30-11-2022

Վրաերթի ենթարկած քաղաքացին ճանաչե՞լ է Նիկոլ Փաշինյանի եղբորը, թե դեպքը պատահականություն էր

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, վրաերթի է ենթարկվել։ Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։

Oragir․News-ը Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից փորձեց ճշտել, թե վրաերթի ենթարկած քաղաքացին ճանաչե՞լ է Փաշինյանի եղբորը, թե դեպքը պատահականություն է եղել։

«Դուք ինձ առաջարկում եք իրավական գնահատակներ տալ, բայց քննության նախնական փուլում ես իրավասու չեմ ու պետք էլ չէ, որ էդ կարգի մեկնաբանություն անեմ։ Գործը կքննվի, ըստ ձեռք բերված տվյալների՝ հեռագայում լրատվամիջոցներին տեղեկատվություն կտրմադրվի։ Դեռ ասելիք չունենք»,-ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ վրաերթի ենթարկած քաղաքացին չի հեռացել դեպքի վայրից։ «Նա վարույթն իրականացնող մարմնի տրամադրության ներքո է, ու այս առումով նախաքննական մարմինը խնդիր չունի»։

Նշենք նաև, որ քաղաքացին ձերբակալված կամ կալանավորված չէ։

«Այս պահին նա կալանավորված չէ, նման հարցի քննարկման համար խիստ վաղաժամ է»։

Ամենից շատ դիտված

22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:24 Ժողովրդին հայտնի «Բոքսի հայաթում» փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրա