ՀՀ Ոստիկանությունը խստացված հսկողություն է իրականացնում ՔՊ վարչության շենքի դիմաց
ՔՊ վարչության գլխամասային շենքում այս պահին վարչության նիստ է ընթանում։ Oragir.News-ը հենց տեղում պարզեց, որ նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ընթացքում շենքի դիմաց ոստիկանությունը խիստ վերահսկողություն է սահմանել։ Մոտակա տարածքում արգելված է որևէ մեքենայի կայանումը։