Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:55 29-11-2022

Ով է հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ դատավոր Լիլի Դրմեյանը 

Նախօրեին նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը:

Լիլի Դրմեյանը Վճռաբեկ դատարանի դատավոր Մամիկոն Դրմեյանի դուստրն է։

Ներկայացնում ենք նորանշանակ դատավորի կենսագրությունը․
Ծնվել է 16.11.1995թ.-ին Երևան քաղաքում:

Կրթություն.
2002-2010թթ. սովորել է Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցում:
2010-2013թթ. սովորել է Երևանի «Քվանտ» վարժարանում:
2013-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2017-2019թթ.՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

Աշխատանքային փորձ.
10.08.2018-28.09.2018թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես նախագահի օգնական:
16.11.2018-20.12.2018թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես կրտսեր մասնագետ:
20.12.2018-02.04.2021թթ. աշխատել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես նախագահի օգնական:
02.04.2021-05.08.2021թթ. աշխատել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ որպես դատավորի օգնական:
05.08.2021թ.-2022 թվականը աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ որպես իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
2022թ. նոյեմբերի 3-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-313-Ա հրամանագրով նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:

Այլ տեղեկություններ.
Ամուսնացած չէ:

Հայտարարագիրը

Նշենք նաև՝ քանի որ Լիլի Դրմեյանը հայտարարատու անձ հանդիսացող դատավորի դուստր է, հետևաբար նա նույնպես հայտարարատու անձ է։ 2021 թ-ի տարեկան հայտարարագրում նա հայտարարագրել է շուրջ 1,5 մլն դրամ կանխիկ դրամական միջոցներ և բանկային հաշվի մնացորդը, որը կազմել է 718 հազար դրամ։ Եկամուտների բաժնում նա հայտարարագրել է 3,5 մլն դրամ տարեկան աշխատավարձը, ինչպես նաև ավելի քան 46 հազար դրամ ապահովագրական վճարը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի