copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:47 29-11-2022

Սա երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպն է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից. Թովմասյան

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ աշխատակիցների կողմից Վանաձոր քաղաքի մի քանի քաղաքացիների (այդ թվում՝ անչափահաս) նկատմամբ բռնության կիրառումն անընդունելի է:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

Նա նաև նշել է. «Նոյեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան համար ճանապարհ բացելիս պարեկները բռնություն են կիրառել մի քանի քաղաքացու նկատմամբ: Հրապարակված տեսանյութերում որոշակիորեն երևում է, թե ինչպիսի վնասվածքներ են առկա հիվանդանոցում գտնվող քաղաքացիների մոտ, իսկ վերջիններիս կողմից ներկայացված դեպքի հանգամանքներն առնվազն մտահոգիչ են։

ՀՀ օրենսդրությամբ հստակ սահմանված են ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, սակայն դրանք դիտարկվում են որպես բացառիկ միջոց և կիրառվում են ըստ էության իրավախախտի նկատմամբ։

Դատապարտելով ցանկացած բռնության դրսևորում՝ հարկ եմ համարում այս համատեքստում ընդգծել, որ պետության պոզիտիվ պարտականությունն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել առնվազն այնպիսի պայմաններ, որ քաղաքացին առավելագույնս զերծ մնա պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի (անձանց) կողմից ոչ իրավաչափ ուժի գործադրումից։

Դեպքի առիթով պարզաբանումներ եմ պահանջել ՀՀ ոստիկանապետից: Հետևողական եմ լինելու համանման դեպքերին արագ և արդյունավետ արձագանքելուն, ինչպես նաև, իմ լիազորությունների շրջանակում, դրանց հնարավոր կանխարգելմանը:

Արձանագրենք, որ սա երկրորդ ամոթալի ու խայտառակ միջադեպն է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից. հղի կինը՝ Սոնա Մնացականյանը, սպանվեց Պարոնյան փողոցում՝ վթարից: Հիմա էլ քաղաքացիների ծեծն է, այդ թվում՝ անչափահասի... Հայկական ժողովրդավարությունը շատ տարբեր է»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը