copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:12 28-11-2022

Քձիպության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում. «Ինեկոբանկ»-ի ֆինանսական տնօրեն

«Սկսած 2020 թվականի մարտից՝ մենք ունեցանք իրար հետևից ոչ ցանկալի իրադարձություններ, սկզբից համաճարակ, հետո պատերազմ ու հետո լարվածությունները շարունակվեցին։ Եվ ԿԲ-ն այդ ընթացքում վերահսկելով իրավիճակը, այնուամենայնիվ, 2021 թվականի արդյունքներով հետ բերեցինք թվերը»,-Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Ինեկոբանկի» ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ոսկանյանի խոսքով, մեր հասարակությունը ֆինանսապես գրագետ չէ. «Մենք այդեղ շատ աշխատանք ունենք անելու, որովհետև ֆինանսական գրագիտության առումով առաջատարը սկանդինավյան պետություններն են, բայց եթե մենք հաշվի առնենք մեր կրթական ու գրագիտության վիճակը՝ ապա մեր ֆինանսական գրագիտությունը բավականին հետ ընկած է։ Ֆինանսապես գրագետ մարդը ծախսերի բյուջե է կազմում, իր մոտ եթե ֆորսմաժոր կամ իրենից անկած իրավիճակներ չեն, նմանատիպ իրավիճակ չպետք է լինի, այսինքն եկամուտների մանրամասն ու համակցված կառավարման դեպքում մարդը ֆինանսապես չի տուժի։ Քձիպության մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, միշտ պետք է ձգտել ավելի շատ եկամուտ աշխատել, բայց եթե ձեր ծախսերը եկամուտներից առաջ են ընկնում, միևնույն է , դուք չեք կարող կուտակել»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը