Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:43 28-11-2022

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Միշտ հիշեք, որ Ձեր բոլոր վճիռները դուք կայացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է նախագահը: