Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:51 28-11-2022

Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի հարցում վաղեմի բնույթ ունի. Բայբուրդյան

Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի ստեղծման հարցում սկսվել է դեռեւս 2000-ական թթ.։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 28-ին ասել է Հնդկաստանում Հայաստանի առաջին Արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը։

Նրա խոսքով՝ Հնդկաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել նախագծի իրականացմանը, դրանում ոչ միայն շահ է տեսնում, այլև ամենօրյա աշխատանքով նպաստում է այդ միջանցքի ձևավորմանը։

Նա նշել է, որ Նյու Դելին դիտարկում է բոլոր տարբերակները, որոնք կարող են հետաքրքրել իրեն։

«Հայաստանը նաև իր ավանդն է ներդնում, բայց գոյություն ունի աշխարհաքաղաքական գործընթացների ներգործությունը տարբեր ասպեկտների վերաբերյալ համատեղ որոշումներ ընդունելու մեխանիզմի վրա։

Ամեն բան չէ, որ մենք ենք որոշում, բայց մեր մոտեցումները կարևոր են մեզ համար շահեկան լուծումների հասնելու համար։ Այս ճանապարհը մեզ համար կարեւոր է, այն արդեն ձեւավորվում է։ Սա վերացական գաղափար չէ, այլ կոնկրետ նախագիծ, բայց կան տնտեսական նպատակահարմարության հարցեր»,- ավելացրել է Բայբուրդյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի