copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:36 27-11-2022

Վարդևանյանն իր խրամատում օգտակար կարող էր լինել, բայց ի սկզբանե այլ բանի համար էր եկել

Օրեր առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։

Թե ինչպիսի պատգամավոր էր նա, Oragir.News-ը հարցրել է խորհրդարանական երկու կողմին էլ։

ՔՊ-ից Հովիկ Աղազարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Վարդևանյանին, պատասխանեց. «Ինչքանով որ պատիվ ունեցանք շփվելու ԱԺ հանձնաժողովի աշխատանքներում, կարող եմ ասել, որ շատ-շատ օգտակար կարող էր լինել, որովհետև արհեստավարժ ու բանիմաց իրավաբան էր, և հետևաբար եթե իր գիտելիքները կիրառեր որպես պատգամավոր, շատ օգտակար կարող էր լինել։ Բայց, ցավոք սրտի, պարզվում է, ինքը որպես պատգամավոր չէր ընտրվել, այլ ինչ-որ հարցեր լուծելու նպատակով էին ինքը ու որոշ թիմակիցներ, և երբ այդ հարցի լուծան ճանապարհին իրենք տեսան, որ հաջողության չեն հասնում, հիմա լքում են իրենց խրամատը, ինչը ես շատ վատ եմ գնահատում, այսինքն՝ իր մանդատը չծառայեցրեց իր նպատակին, որովհետև ինքը շատ պատրաստված էր, բայց այդուհանդերձ իրենց նպատակը, բոլորովին ուրիշ էր՝ իշխանության գալ ամեն գնով, իհարկե, ցանկացած ընդդիմություն կարող է հավակնել դառնալու իշխանություն, բայց այստեղ ամեն գնովի հարցն է, երբ դու բավականին էական ազդեցություն ունեցող խմբակցության, ուժի անդամ ես, դու պարտավոր ես քո գիտելիքներն օգտագործես՝ ծառայելու պետությանը»։

Զրուցեցինք նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ՝ հարցնելով, թե ինչու է զայրացել Վարդևանյանի գրառումից և ինչպես է աշխատել նա՝ որպես պատգաավոր։ Նա պատասխանեց. «Բնականաբար տեղյակ եմ եղել իմ գործընկեր ու ընկեր Արամ Վարդևանյանի որոշումից, համարում եմ իրեն ընդդիմադիր պատգամավորներից ամենաարդյունավետներից մեկը և իր պատգամավորական գործունեությունը՝ շատ լավը, իսկ ռեակցիան պայմանավորված էր նրանով, կուզանայի՝ շարունակեր լինել պառլամենտական խրամատում, որովհետև իր հետ պայքարելը, համագործակցությունը լավ էր ստացվել»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ