Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:17 26-11-2022

Ընդամենը մի զամբյուղ էր՝ էժանագին ծաղիկներով․ ամոթ էր անգամ այդ ժապավենը, որի վրա գրված էր Պաշտպանության նախարարություն․ Կարին Տոնոյան

Մեր այն ազգային-ավանդական մեծագույն հարգանքը, որ կար հայրենիքի համար կյանք տված հերոսների և նրանց ընտանիքների նկատմամբ, այսօր բացարձակապես չի ցուցաբերվում։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։

«Դրա վառ օրինակը երեկ Մոնթեի շիրիմի մոտ կառավարության կողմից բացակայող ծաղկեպսակի փաստն էր, իսկ ՊՆ-ի կողմից ընդամենը մի զամբյուղ էր՝ բավականին էժանագին ծաղիկներով, ամոթ էր անգամ այդ ժապավենը, որի վրա գրված էր ՀՀ Պաշտպանության նախարարություն։ Շուտով այդ մասին բաց նամակ կգրեմ պաշտպանության նախարարին, որը ժամանակին պատմության ուսուցիչ է եղել և պիտի հասկանա, թե ինչ է նշանակում հերոս, այն էլ Մոնթեի նման հերոս։ Եվ այդ հերոսի համար եթե չկա պետական վերաբերմունքը, միանշանակ իրենք փաստում են, որ չկա պետություն»,- ասաց Տոնոյանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի զոհերի պահանջով Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը, «5165» շարժման առաջնորդն ասաց, որ կեղծ ու հերթական միջոցն էր՝ պաշտպանելու իրեն․ «Այսօր Հայաստանում ինչ արվում է ներքին, արտաքին քաղաքականության մեջ, ամրացնում է Նիկոլ Փաշինյանի դիրքը։ Երբ պատերազմից հետո առաջին իսկ օրից պահանջում էինք հարցաքննություն, այսքան երկար իրենք ձգձգեցին հենց այդ պատճառով։ Իրենց պետք եղավ 2 տարի, թե ինչպես դա կազմակերպեն, որ և՛ արած լինի, և՛ արդյունք չտա։ Ոչ մի ակնկալիք չունեմ այդ հարցաքննությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան