Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:20 26-11-2022

Կցանկանայի հասկանայինք վերջապես, որ այս աշխարհում ուժով և շահով է ամեն ինչ արվում. Արթուր Խաչիկյան

Մենք եվրոպական հարթակից չենք հրաժարվում, Եվրոպան ինչ-որ ձևով աջակցում է այս խաղաղության գործընթացին, բայց Արցախի մասին խոսք չի գնում, ինչ-որ ստատուսի կամ անվտանգության մասին նրանք չեն խոսում։ Այս մասին այսօր «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովի ժամանակ Oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։

«Ինչ պայմաններով է լինելու այս խաղաղությունը, մենք չգիտենք մինչև վերջ։ Ադրբեջանցիները թուրքերից սովորել են, թե ինչպես են գործերն արվում այս աշխարհում՝ ուժով։ Ես կցանկանայի, որ մենք հասկանայինք վերջապես, որ այս աշխարհում ուժով և շահով է ամեն ինչ արվում, ոչ թե ճառերով, բանաձևերով, փողոցային բեմադրություններով։ Ինչքան շուտ դա հասկանանք, այնքան լավ մեզ համար»,- ասաց Խաչիկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին