copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 26-11-2022

Սիրիայի նախագահը բարձր է գնահատել Իրանի ցուցաբերած աջակցությունը

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Սիրիայի արդյունավետ աջակիցն է։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Ասադն այս մասին ասել է սիրիացի լրագրողների ու հետազոտողների հետ կայացած հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով Սիրիայի դաշնակիցների մասին հարցին՝ երկրի նախագահը շեշտել է, Իրանի Իսլամական Հանրապետությունը տնտեսապես և ռազմական առումով արդյունավետորեն աջակցել և շարունակում է աջակցել Սիրիային։ Նա հավելել է, որ Սիրիան աջակցել է և կշարունակի աջակցել Հեզբոլլահ շարժմանը, քանի որ այն երկրի ռազմավարական դաշնակիցն է։

Սիրիայի նախագահը մտահոգություն է հայտնել նաև Լիբանանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ՝ նշելով, որ Լիբանանը Սիրիայի գլխավոր աջակիցն է, և նրա կայունությունը չափազանց վճռորոշ է։

Ինչ վերաբերում է Թուրքայի հետ հարաբերությունների վերականգնմանը, Սիրիայի նախագահը հիշեցրել է, որ վերջին շրջանում թուրք և սիրիացի պաշտոնյաները հանդիպում են ունեցել։ Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ընդառաջել Դամասկոսի պահանջներին, և Դամասկոսն Անկարայից գործնական քայլեր է ակնկալում։

Բաշար ալ-Ասադը անդրադարձել է Սիրիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների հարցին՝ նշելով, որ ամերիկացիների հետ որևէ շփում չկա։ Նա շեշտել է, սիրիացիների գլխավոր պահանջը Սիրիայի տարածքից ամերիկյան ուժերի դուրսբերումն է։

Սիրիայի նախագահը հավելել է, որ Ռուսաստանը շատ է օգնել իր երկրին, սակայն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններից հետո Մոսկվայի նկատմամբ գործադրված տնտեսական և ռազմական ճնշումներից հետո բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել