Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 26-11-2022

Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը տապալվել է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց նախագահին կից քաղաքական խորհուրդ ձեւավորելու մասին, որում կընդգրկվեն հիմնական դերակատարները՝ նախկին նախագահներ եւ այլք: «Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջեւ՝ քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար»։

Խորհրդի կազմում ընդգրկվելու էին ԱՀ նախկին նախագահները, ԱԺ 5 ուժի, արտախորհրդարանական 2 ուժի ներկայացուցիչներ, նաեւ ականավոր պետական գործիչներ, ովքեր հեղինակություն ունեն երկրում: Օրինակ, նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։ Երեկ ԱՀ նախագահականից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է խորհրդի ձեւավորումը։ Ասացին, որ դեռ չի ձեւավորվել։

Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում Արցախի նախագահը փաստի առաջ էր կանգնեցրել այդ հեղինակավոր անձանց՝ նրանց ներգրավելով երկրի կառավարմանը, իր առաջարկը չհամաձայնեցնելով նրանց հետ, սակայն նրանք ինչպես նախկինում են խուսափել, այնպես էլ հիմա են խուսափում լրացուցիչ պատասխանատվություն ստանձնելուց։ Հարությունյանին մեղադրում են Փաշինյանի հրահանգները կատարելու մեջ, թեեւ իրենք, որեւէ պաշտոն չզբաղեցնելով էլ, չեն հակադրվում Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան