copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:27 26-11-2022

ՀԱՊԿ-ի արձագանքը համապատասխան չէ իր պարտավորություններին. Էդմոն Մարուքյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է։ Մարուքյանը խոսել է ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի մասին։

«Հայաստանի Հանրապետությունը մեր քաղաքացիների առջև ստանձնած պարտավորությունները ի կատար ածման շրջանակներում մեր նշաձողերը պահպանեց մինչև վերջ։ Նախկինում բազմիցս ասվել էր, որ ՀԱՊԿ-ն պետք է հստակ քաղաքական գնահատական տա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, տարածքների օկուպացիայի վերաբերյալ։ Եվ այդ ուղղությամբ երկարատև աշխատանք է տարվել։ Եվ մինչև վերջին պահը չի հաջողվել ստանալ մի այնպիսի տարբերակ, ձևակերպում, որտեղ Հայաստանի կողմից սահմանված նշաձողերը կպաշտպանվեին։ Բազմաթիվ առաջարկներ են եղել, որտեղ ՀՀ-ի սահմանած նմաձողը չի պահպանվել։ Մենք մեր ՀԱՊԿ գործընկերների հետ շատ ազնիվ ու անկեղծ ենք եղել։ Անկեղծ շփում է եղել, որտեղ ՀՀ-ի կողմից ներկայացված մոտեցումները ընկալում են գտել։ Այդ ընկալման լույսի ներքո է, որ կողմերը շատ ջերմ մթնոլորտում իրարից բաժանվել են և ՀՀ-ն էլ պահպանել է իր բոլոր նշաձողերը»։

Մարուքյանը նշեց, որ վարչապետն էլ իր ելույթում ասել էր, որ ՀԱՊԿ-ի գործունեության վերաբերյալ եղել են և՛ դրական, և՛ բացասական արդյունքներ։

Մարուքյանի խոսքով` ՀԱՊԿ-ն փորձել են աշխատեցնել, որպեսզի դառնա գործող կառույց։

«Ինչքանով ստացվեց ՀԱՊԿ-ն աշխատեցնել բոլորս դրա ականատեսը եղանք։ Օրինակ Ղազախստանի դեպքում ՀԱՊԿ-ն կարողացավ մեկ գիշերում համախմբվել և գործել, իսկ Հայաստանի դեմ կատարված ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ն մինչ օրս չկարողացավ քաղաքական գնահատական տալ»,- ասաց Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից