Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:53 25-11-2022

Ղրղզստանի խորհրդարանում հրդեհ է բռնկվել

Ղրղզստանում հրդեհ Է բռնկվել խորհրդարանի շենքում, սկսվել Է աշխատակիցների տարհանումը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են խորհրդարանի աշխատողները:

«Նախնական տեղեկատվության համաձայն, բռնկումը տեղի Է ունեցել շենքի նկուղային մասում», - հայտնել Է խորհրդարանի ներկայացուցիչը:

ԱԻՆ-ում հաղորդել են, որ տեղում աշխատում Է վեց հրշեջ հաշվարկ, քանի որ խորհրդարանի շենքը համարվում Է ռազմավարական օբյեկտ: Տուժածների մասին տեղեկատվություն չկա: