copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:16 24-11-2022

Կարևորը ոչ թե ընդդիմադիր կամ իշխանամետ, այլ պետականամետ մոտեցումն է․ Մետաքսե Հակոբյան

«Մեր, ներկայիս արտգործնախարարի և՛ մասնագիտական, և՛ բարոյական որակները բավականին բարձր են։ Այդ առումով, մենք ունենք հայրենասեր, դիվանագետ, իրոք լավ նախարար»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանին որպես արտգործնախարարի հավանական թեկնածուի դիտարկելու վերաբերյալ պտտվող լուրերին։

«Բայց եթե պետնախարարը գտնում է, որ կա ավելի բարձր որակներ ունեցող արտգործնախարար, որ պետք է այս պահին զբաղեցնի այդ պաշտոնը, իր որոշումը կլինի։ Իհարկե, մենք դեմ չենք որևէ բարեփոխման։ Ասեմ, որ հատկապես վերջին ժամանակաշրջանում մենք ինքներս նաև անընդհատ հետևում ենք Օսկանյանի գրառումներին, դիրքորոշմանը, իր հայտնած կարծիքներին։ Իր գրառումները, համենայն դեպս, խոսում են ի շահ Արցախի և Հայաստանի, և ինքը բավականին շատ լուծումներ կարողանում է տալ»,- ասաց նա։

Իր խոսքով՝ այս դեպքում կարևորագույն հարցն Արցախում առկա ճգնաժամային խնդիրների լուծման հասնելն է։

«Սա այն դեպքն է, երբ ես չեմ դիտարկի որպես ընդդիմադիր կամ իշխանամետ։ Արտգործնախարարը պետք է կարողանա վարել քաղաքականություն՝ ի շահ պետության, ինչը հենց պարոն Օսկանյանի գործելաոճն է։ Եթե կա այդ թեկնածությունը՝ դա ընդունելի թեկնածություն կլինի։ Կրկնում եմ, այս դեպքում կարևորը ոչ թե ընդդիմադիր ու իշխանամետ մոտեցումն է, այլ պետականամետ մոտեցումը, որն իր մոտ կա։ Ե՛վ իր փորձառությունը, և՛ գիտակ լինելը, և՛ միջազգային հարթակներում իր ունեցած փորձով ինքը կկարողանա բավականին շատ բան անել»,- ասաց նա։

Եզրափակեց, այդուհանդերձ, թե որքանով են նրա հնարավոր թեկնածության վերաբերյալ լուրերը հավաստի, չի կարող ասել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից