copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:51 24-11-2022

Աննա Հակոբյանը ճանապարհել է ամուսնուն եւ վայելո՞ւմ է Թունիսը․ ֆոտո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սոցցանցի իր էջերում այսօր Թունիսից լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներից մեկում Հակոբյանը սրբապատկերներով վերնազգեստ է հագած։ Տպավորություն է, որ իր ամուսնուն շատ սիրող, նրան արտասահմանյան այցերի ժամանակ ուղեկցող Աննա Հակոբյանը որոշել է մնալ եւ վայելել Թունիսը, մինչդեռ Փաշինյանը մի քանի օր է՝ վերադարձել է Երեւան։

Նկատենք, որ քանիցս քննադատվել է Հակոբյանի՝ ամուսնուն ուղեկցելը, ինչին վերջինս արձագանքել է, թե դատարկ օդանավը գնում էր, հյուրանոցի սենյակը ամրագրում էին, այսինքն՝ պետբյուջեից լրացուցիչ ծախս չէր լինում։

Հարց է առաջանում՝ այժմ Հակոբյանի թունիսյան հանգստի ծախսերը եւս պետք է պետբյուջեից վճարվեն, իսկ ուր մնաց ամուսնու հանդեպ սերը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Ջերբա քաղաքում նոյեմբերի 19-20-ը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին, տարբեր հանդիպումներ ունեցել։