copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:18 24-11-2022

ԱԺ նախագահը անձնական բժիշկ կունենա

Կառավարությունը նոյեմբերի 24-ին ընդունել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագիծն ու ուղարկել խորհրդարան։ Նախագծով կարգավորվում է ԱԺ նախագահին առանձին բժիշկ տրամադրելու հարցը։

«Ներկայում օրենքի ուժով Հան­րապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպա­տակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշ­խիք նախատեսված չէ բարձ­րա­գույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, առա­ջարկ­վում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը։ Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչ­պես նաև նրանով, որ ներկայում հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկա­պակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորումներում։

Բացի այդ, առաջարկվում է նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքների անդամների (ամուսին, ծնող) բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում։

Որոշման նախագծի ընդունումը Կառավարությունն անհետաձգելի է համարել։ Այն դեռ պետք է հավանության արժանանա Ազգային ժողովում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը