copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:29 24-11-2022

Պուտինը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ է

Ինչպես հայտնի է, երեկ Հայաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԴ նախագահը առանձին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեկ ողջ օրը Oragir.news-ը փորձել է երկրորդ նախագահի գրասենյակից տեղեկանալ՝ արդյոք Պուտինը հանդիպելու է նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հաշվի առնելով նրանց մտերիմ հարաբերությունները, սակայն մեր հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան են մնացել։

Հիշեցնենք, որ երբ 2019թ Պուտինը ժամանել էր Հայաստան, իսկ երկրորդ նախագահն այդ ժամանակ անազատության մեջ էր, նա հանդիպել էր վերջինիս տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Քոչարյանի տարեդարձին Պուտինը սովորաբար անձամբ զանգում եւ շնորհավորում է, մի խոսքով՝ նրանց ընկերությունը հայտնի փաստ է, իսկ Հայաստան այցի շրջանակներում չհանդիպելը՝ տարակուսելի։

Հարց է առաջանում՝ Քոչարյանի եւ Պուտինի միջով ինչ սեւ կատու է անցել, կամ գուցե հանդիպել են, բայց որոշել՝ գաղտնի պահել։ Խոսելով իր եւ ՌԴ նախագահի բարեկամության մասին՝ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտին» ասել էր․

«Իմ նախագահության 8 տարիների եւ Վլադիմիր Պուտինի նախագահության ընթացքում մենք համագործակցել ենք: Հարաբերությունը բացարձակապես ազնիվ էին: Արդյունքները՝ շշմեցուցիչ։ Իհարկե, ձեւավորվեցին նաեւ անձնական հարաբերություններ: Մենք երբեք միմյանց չենք ստել: Այդ հարաբերությունները շատ ազնիվ էին, անկեղծ, անմիջական: Թե ես, թե նա միշտ կարծել ենք, որ պետք է պարզ ասել խնդիրների մասին, լուծել դրանք, պայմանավորվել:

Տարաձայնությունները հրապարակային հարթություն չտեղափոխել։ Դա քիմիա է, որը միշտ չէ, որ կարելի է բացատրել: Դա կարող է լինել եւ անցած ճանապարհ, եւ պարզապես փոխադարձ համակրանք: Շատ բան կարող է լինել: Չեմ կարծում, որ կա ինչ-որ առանձին գործոն, դա գործոնների ամբողջություն է, որոնք միանալով մարդկանց միջեւ զգացմունքային սիներգիա են ստեղծում: Եվ դա դառնում է, այսպես ասած, հիմնաքարային կազմություն այդ հարաբերությունների համար»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը