Ճանապարհը այնքան ենք փակ պահելու, մինչև Գնել Սանոսյանը գա այստեղ և մեր հարցին լուծում տա։
Ներքին 4 տարի առաջ - 15:38 23-03-2022

Մեր պահանջն այն է որ միավորումը լինի փուլ-փուլ, ոչ թե 10 գյուղ, 1 քաղաք միացնեն իրար

Արդեն մի քանի ժամ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչներրը, ի նշան բողոքի, դարձյալ փակել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ճամբարակի խաչմերուկի հատվածը։ Երթևեկությունը ամբողջովին կաթվածահար է եղել։ Խցանումը արդեն հասնում է մի քանի կիլոմետրի։

Oragir.news-ը կապ հաստատեց Սեմյոնովկա համայնքի ղեկավար Դավիթ Մնացականյանի հետ։ Նա մեզ հետ զրույցում ասաց․ «Ճանապարհը այնքան ենք փակ պահելու, մինչև Գնել Սանոսյանը գա այստեղ և մեր հարցին լուծում տա։ Նա խոստացել էր, որ մենք մեր հարցի լուծումը կստանանք, բայց ստել է։ Դեկտեմբերի 5-ին ընտրություն է կայացել, Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը զրո տոկոս են տվել, և նրանք խոստացել էին այս հարցին լուծում տալ, բայց լուծում չեն տվել»,- մեզ հետ զրույցում նշեց համայնքի ներկայիս ղեկավար Դավիթ Մնացակայնանը։

«Մեր պահանջն այն է, որ միավորումը լինի փուլ-փուլ, և Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքները իրար միանան, ոչ թե 10 գյուղ, 1 քաղաք միացնեն իրար։ Ոչ մի մեքենա չենք թողնում, որ անցնի, միայն 2 շտապօգնության մեքենա ենք թողել»,- մեզ հետ զրույցում ասաց Սեմյոնովկա գյուղի ղեկավար Դավիթ Մնացականյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում