copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:06 21-11-2022

Փոքր շուկան է վատ հեռուստատեսության պատճառը

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի համաշխարհային օրն է։ Oragir.News-ը զրուցել է երկար տարիներ հեռուստատեսության ոլորտի դեմքերից մեկի՝ Նարա Շլեպչյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց.

«Ես աշխատում եմ Հանրային հեռուստաընկերությունում երկար տարիներ, այնքանով է պատասխանատավությունը, որ դու պատասխան ես տալիս ողջ ժողովրդին՝ անկախ նրանից, թե որ շերտերն են նայում, բոլորին պատասխան ես տալիս, պետք է լինել չափազանց չեզոք, որքան կարող ես, լինես հասկանալի, նվիրված լինես քո երկրին և հետևես քո խոսքին, ուրիշ ի՞նչ կարող է լինել, օրինակ, ծառայես, և այնպես անես, որ քո աշխատանքային ստաժը որքան էլ լինի, այդքան ժամանակ էլ և՛ ժողովուրդը գոհ լինի, և՛ դուք չտառապեք նրանից, թե ով ինչ է ասում, ու աշխատեք ձեզ վրա, մեծ ինտերվալներ չպետք է լինեն աշխատանքային, որովհետև ամեն անգամ երկարատև լռությունից հետո, երբ վերադառնում ես նորից որևէ հաղորդման, զգում ես, որ դու և՛ հուզվում ես, և՛ ինչ-որ բաներ բաց ես թողել, միշտ պետք է այդ գործի մեջ լինես, հետևես ձայնիդ, առոգանությանդ, հետևես ժամանակակից ամեն ինչին, որպեսզի կարողանաս երկարատև աշխատել։ Ես չափազանց նվիրված եմ եղել մեր հայ ժողովրդին՝ անկախ նրանից, թե ինչ են մտածում կամ որտեղ են ապրում։ Երբ որևէ երկրում պատահաբար ինձ տեսնում են, շատ սիրով են վերաբերում, դա պատահական չէ, ես անչափ շնորհակալ եմ հայ ժողովրդին»։

Զրուցեցինք նաև AramMP3-ի հետ՝ հարցնելով, թե ինչ խնդիրներ ունի հեռուստատեսությունը, պատասխանեց. «Խնդիրը, որը բարձրաձայնելու եմ, որպես այդպիսին՝ դրան լուծում չեմ էլ կարող տալ, բայց խնդիրներից մեկը հովանավորչական փաթեթներն են, գովազդներն են, որոնք հեռուստատեսային շուկայում զուտ որակական հատկանիշներին է կպչում, ես գիտեմ, որ պետք է լինի գումար, որպեսզի նկարահանվեն այդ հաղորդումները, ու շուկան այնպես է դարձել, որ հեռուստատեսությունը ստիպված գնում է այդ քայլին, իսկ հեռուստադիտողի համար ամենազզվելի ու տհաճ բանն այն է, որ հեռուստասերիալի ժամանակ, օրինակ, միաժամանակ միանում են գովազդներ։ Մյուս խնդիրն իրականում, Հանրային հեռուստաընկերության վրա օրինակ բերեմ, վերջին մի քանի տարիների ընթացքում որակական առումով բավականին լավացել է մատերիալը ինքն իրենով, Հանրային հեռուստաընկերությունն անում է նախագծեր, որոնք մշակութային են, պատմությանը վերաբերող՝ մեր, ինչպես նաև համաշխարհային, ու կցանկանայի, որ բոլոր հեռուստաընկերություններվ նման հաղորդումներ ցուցադրվեին, որովհետև եթե դա արվի բոլոր հեռուստաալիքներով, հեռուստադիտողն ուզած-չուզած դա նայելու է ու հնարավոր է, որ նմանատիպ հաղորդումները չունենան այն ռեյտինգը, որն ունեն շատ հաղորդումներ՝ հումորային, երաժշտական։ Ես դրանց պատասխանը գիտեմ, որովհետև նման հաղորդումների համար հովանավորներ գտնելը շատ ավելի բարդ է, քան շոուծրագրերի։ Եթե նախկինում համեմատենք տարիներ առաջ և հիմա, նկատում եմ, որ հեռուստատեսային պրոգրես այնուամենայնիվ կա՝ նկարահանման որակից, տեխնիկայից ու ամեն ինչից վերջացրած։ Բովանդակությունն է կարևոր , բոլորին գոհացնել, իհարկե, հնարավոր չէ, բայց պետք է հեռուստադիտողը ընտրի, թե իր համար որն է ավելի հոգեհարազատ։ Շուկայի փոքրության պատճառով հեռուստաալիքները ստիպված են ենթարկվել կանոնների՝ տալով վատ կոնտենտ»։

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
12:57 «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին