copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:38 21-11-2022

Սաակաշվիլին չի ցանկանում խոսել իր՝ հնարավոր թունավորման մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին չի ցանկանում խոսել իր՝ հնարավոր թունավորման մասին, քանի դեռ այդ մասին համապատասխան փորձագիտական ​​եզրակացություն չի ստացել։ Ինչպես փոխանցում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Սահակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին։

Գելբախիանին պարզաբանել է, որ երեկ այս թեմայով անձամբ զրուցել է Սաակաշվիլիի հետ։

«Երեկ այս թեմայով զրույց ու խորհրդակցություն ունեցանք պարոն Միխայիլի հետ։ Նա կարծում է, որ քանի դեռ չի եղել համապատասխան փորձագիտական ​​եզրակացություն, այս առնչությամբ բոլոր մեկնաբանությունները պետք է դադարեցվեն։ Միխայիլ Սահակաշվիլիի հետ պայմանավորվել ենք, որ թունավորումն այլևս չենք մեկնաբանի և կավարտենք սրանով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Միխայիլ Սահակաշվիլիի հնարավոր թունավորման մասին լրատվամիջոցներին հայտնել է հենց Վալերի Գելբախիանին։ Սակայն այսօր Վրաստանի նախկին նախագահը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «իր փաստաբաններից ոչ մեկին երբեք չի ասել, որ թունավորման կասկած ունի»։