Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:59 16-06-2021

Պատասխանելով իր քաղաքական հակառակորդների մահվան և թունավորման մասին հարցին` Պուտինն անդրադարձել է Կոնգրեսի գրավմանը

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է ԱՄՆ-ում Կոնգրեսի գրավմանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու են սպանվում կամ բանտարկվում իր քաղաքական հակառակորդները: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո:

- Ձեր բոլոր քաղաքական հակառակորդները. կա՛մ սպանվել են, կա՛մ նետվել են բանտ․ սա հասարակության համար ազդանշան չէ՞, որ ձեզ պետք չէ արդար քաղաքական մրցակցություն:

- Քաղաքական պահանջներով մարդիկ ընտրություններից հետո մուտք են գործել ԱՄՆ Կոնգրես, հարուցվել են քրեական գործեր 400 անձանց նկատմամբ, նրանց սպառնում է ազատազրկում մինչև 20, իսկ գուցե 25 տարի, նրանք հայտարարվում են ներքին ահաբեկիչներ, մեղադրվում են մի շարք այլ հանցագործությունների մեջ։․․․․Շատ երկրներում տեղի է ունենում նույնը, ինչ մեր երկրում: Ես ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. մենք կարեկցում ենք Միացյալ Նահանգներին՝ տեղի ունեցածի համար, բայց չենք ուզում թույլ տալ, որ նույնը տեղի ունենա նաև մեր երկրում:

Ավելի վաղ Պուտինը, պատասխանելով մեկ այլ լրագրողի` Ալեքսեյ Նավալնիի մասին հարցին՝ չէր տվել նրա անունը և ասել էր, որ նրան ձերբակալել են՝ օրենքը խախտելու համար, քանի որ նա երկու անգամ դատապարտվել է պայմանականորեն և չի պահպանել խափանման միջոցի պահանջները։

- Գիտակցաբար ես ուզում եմ դա շեշտել՝ անտեսելով օրենքի այս պահանջը․ այս պարոնը մեկնել է արտերկիր՝ բուժվելու: Նա չի ներկայացել, անտեսել է օրենքի պահանջը և հայտնվել է հետախուզման մեջ: Իմանալով դա՝ նա եկավ: Ես ելնում եմ նրանից, որ նա միտումնավոր է որոշում կայացրել վերադառնալ: Նա արել է այն, ինչ ուզում էր, ուստի ինչի՞ մասին կարող ենք խոսել այստեղ,- ասել է Ռուսաստանի առաջնորդը։

Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանում Գերմանիայից ժամանելուն պես, որտեղ նա բուժվում էր քիմիական թունավորումից հետո: Գերմանական կլինիկայում բուժվելու համար Նավալնին Օմսկի հիվանդանոցից կոմայի մեջ տեղափոխվել 2020 թվականի օգոստոսի 22-ին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ-ում մի շարք քաղաքացիներ, դժգոհ լինելով նախագահական ընտրությունների արդյունքներից, ներխուժել էին Կոնգրեսի շենք: Նույն օրը Միացյալ նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը իր համախոհների առջև ելույթի ժամանակ հրաժարվել է ընդունել իր պարտությունը ընտրություններում: Հարձակման արդյունքում հինգ մարդ զոհվել է, այդ թվում ՝ մեկ ոստիկան: Ավելի քան 100 մարդ ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով. Արդարադատության նախարարությունը հարուցել է 80 քրեական գործ: Ավելի ուշ Արիզոնայի շրջանի դատախազը հայտարարել է, որ հարձակման մասնակիցները ծրագրում էին «ընտրյալ պաշտոնյաներին գրավել և սպանել»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով