copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:59 19-11-2022

Կոտայքի մարզում ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ապա հայտնվել ձորակում․ shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Նոր Գեղի ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ բախվել «Աշտարակ-Եղվարդ» ցուցանակին, կոտրել այն և մոտ 15 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Վարորդն ու ավտոմեքենայում գտնվող 3 ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի