Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:36 18-11-2022

Իրանը հերքում է Եմենին հրթիռային վառելիք մատակարարելու մասին պնդումները

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցչությունը հերքել է Միացյալ Նահանգների կողմից հնչեցված այն պնդումը, թե Իրանը Եմենին հրթիռային վառելիք է տրամադրել: Այս մասին տեղեկացնում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Ամերիկյան «Associated Press» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Արևմտյան Ասիայում ԱՄՆ 5-րդ նավատորմի ներկայացուցչի խոսքերը, հայտնում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերը 70 տոննա հրթիռային վառելիքի բաղադրիչ են որսացել, որը թաքցված էր Իրանից Եմեն մեկնող նավում գտնվող պարարտանյութի տոպրակների մեջ։

Իրանի մշտական ​​առաքելությունը «Associated Press» գործակալությանը տեղեկացրել է, որ Իրանի կողմից Եմենի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի խախտման մասին պնդումները երբեք չեն ապացուցվել։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է եղել Եմենի զենքի էմբարգոյի վերաբերյալ ԱՄՆ 2216 բանաձևին»,- ասվում է Իրանի առաքելության հայտարարությունում։

Առաքելությունը հավելել է, որ Իրանը ոչ մի քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկի բանաձեւի դեմ։ Իրանական կողմը նաև հավելել է, որ Թեհրանն ակտիվորեն համագործակցում է բանաձեւն իրագործող կոմիտեի հետ։

Հաղորդվում է, որ Իրանի մշտական ​​առաքելությունը մեծ ջանքեր է գործադրում խաղաղ բանակցություններին աջակցելու, ինչպես նաև հրադադարի վերականգնմանը նպաստելու համար, որը կհաստատվի Եմենի հակամարտող խմբերի միջև:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի