copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:34 18-11-2022

Սեուլը եւ Էր Ռիադը ստորագրել են 30 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագիր

Հարավային Կորեայի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները խոստացել են ամրապնդել կապերը էներգետիկայի, պաշտպանության եւ շինարարության ոլորտներում։ Էր Ռիադը 30 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագիր է ստորագրել հարավկորեական ընկերությունների հետ։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին ասել է, որ հույս ունի, որ երկու երկրները կկարողանան ընդլայնել համագործակցությունը՝ մերձավորարեւելյան երկիրն անվանելով կարեւոր գործընկեր էներգետիկ անվտանգության ոլորտում։

Նա նշել է, որ հույս ունի տեսնել հարավկորեական ընկերությունների մասնակցությունն այնպիսի նախագծերում, ինչպիսին են NEOM «խելացի» քաղաքը Սաուդյան Արաբիայում եւ համագործակցության զարգացումը պաշտպանական արդյունաբերությունում եւ ապագայի էներգետիկայում։

Արքայազն Մոհամեդը նշել է հարավկորեական բիզնեսի դերը Սաուդյան Արաբիայի ազգային ենթակառուցվածքի զարգացման գործում, նա նշել է նաեւ, որ կցանկանար, որպեսզի Հարավային Կոորեայի հետ համագործակցությունն ավելի սերտ լիներ։

Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությունը տեղեկացրել է, որ Samsung C&T Corp եւ POSCO Holdings Inc ընկերությունները ստորագրել են ավելի քան 20 համաձայնագիր սաուդցի գործընկերների հետ էներգետիկայի, երկաթուղու, քիմիական արդյունաբերության, դեղագործության եւ մոլախաղերի ոլորտներում։

Սաուդյան Asharq հեռուստատեսությունը մեջբերել է թագավորության ներդրումների նախարարի խոսքերը, որն ասել է, որ գործարքնները գնահատվում են 30 մլրդ դոլար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ