Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:44 17-11-2022

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանում է

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի եւ ջերմ ընդունելության համար: «Մենք առանձնապես կարեւորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է:

Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Շալվա Պապուաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար:

Խոսելով միջխորհրդարանական հարաբերություններից՝ կողմերն անդրադարձել են այցի շրջանակում խորհրդարանների արտաքին հարաբերությունների եւ մշակութային հարցերով մշտական հանձնաժողովների միջեւ ստորագրվելիք համագործակցության հուշագրերի կարեւորությանը:

Ընդգծվել է նաեւ երկու խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը՝ շեշտելով դրանց՝ խորհրդարանների փոխնախագահների կողմից ղեկավարվելու փաստը: ՀՀ ԱԺ նախագահը նկատել է, որ կրթամշակութային համագործակցության հարթակը լավ խթան է Վրաստանի բուհերում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում վրացերենի ամբիոնի զարգացման հնարավորությունների համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ:

Նա հավելել է, որ Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարեւոր գործոններից է եւ բարձր է գնահատել վրացական կողմի՝ տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:

Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն եւ դրա հետեւանքներին:

Կողմերը քննարկել են Վրաստանի հայ համայնքին, առաջիկա համատեղ նախագծերին առնչվող աշխատանքային հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով