Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:49 17-11-2022

Տվածս հանձնարարականը չեն կատարել, ազատվել են պաշտոնից․ ես չպիտի շաբաթը մեկ զանգեմ, ասեմ՝ հիշո՞ւմ եք՝ ձեզ ինչ հանձնարարական եմ տվել․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վթարային շենքերի խնդրին և կարգադրել` խնդիրը լուծել շատ արագ՝ այս հարցում չունենալով ոչ մի կոմպրոմիս։

Իր խոսքում վարչապետը հիշեցրեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի և տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնանկությունները, որոնք կապված էին «Սուրմալուի» դեպքերի հետ․ «Իմ տված ուղիղ հանձնարարականը չի կատարվել։ Երբ ասել եմ՝ Լիբանանի, Բեյրութի պայթյունից հետո գնացեք, գույքագրեք և բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կկրկնվի։ Էդ հանձնարարականից ուղիղ երկու տարի հետո տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը»։

Ընդգծելով, որ կարևոր է անհատական պատասխանատվությունը՝ վարչապետը շեշտեց․ «Ես չպիտի շաբաթը մեկ զանգեմ, ասեմ՝ հիշո՞ւմ եք՝ ձեզ ինչ հանձնարարական եմ տվել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը