Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:34 17-11-2022

ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին աններելի և անընդունելի է. Բոբ Մենենդես


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ադրբեջանին աններելի է և բարոյապես անընդունելի: Սենատորն այս մասին ընդգծել է հանձնաժողովում լսումների ժամանակ՝ ելույթ ունենալով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի և ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի առաջ:

Սենատորը նախ ընդգծել է, որ տարածաշրջանը խորը աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող հնագույն խաչմերուկ է՝ որպես կամուրջ Արևմուտքի և Ասիայի սրտի միջև: Սակայն շատ հաճախ կայսերական նկրտումներ ունեցող բռնապետերը Հարավային Կովկասում ապրողներին զոհ են դարձնում՝ որպես օրինակ նշելով Թուրքիայի կողմից աջակցություն ստացող ադրբեջանական ագրեսիան հայերի դեմ:

Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մոտ հարյուր հազար հայերի ստիպել է լքել Լեռնային Ղարաբաղում իրենց տները։ Սենատորը խոսել է նաև էթնիկ զտումների սպառնալիքների մասին:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի մարդասիրական արձագանքը բավարար չի եղել, ահա, թե ինչու ինքն ավելի շատ առաջ է քաշել մարդասիրական օգնության հարցը՝ օգնելու տուժածներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում:

«Բայց անհավատալիորեն մենք դեռևս անվտանգային աջակցություն ենք ուղարկում Ադրբեջանին: Միացյալ Նահանգներն ինչպե՞ս կարող է հիմնավորել Բաքվի ռեժիմին ցանկացած տեսակի աջակցություն՝ անվտանգային կամ այլ: Դա աններելի է: Անձամբ ես կարծում եմ, որ դա բարոյապես անընդունելի»,- ասել է հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ դա անարգանք է Ազատության աջակցության ակտին:

Այդ ակտի 907-րդ բաժինը կոչված է արգելելու աջակցությունն Ադրբեջանին անվտանգության ոլորտում, քանի դեռ Բաքուն ակնհայտ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման սպառնալիքի վերացման ուղղությամբ:

Եվ, այնուամենայնիվ, Պետդեպարտամենտը կրկին ու կրկին հրաժարվել է 907-րդ բաժնի կասեցումից: Նա տեղեկացրել է, որ այն 600 000 դոլար է խնդրել 2022 ֆինանսական տարվա համար՝ Ադրբեջանին միջազգային ռազմական կրթությամբ և ուսուցմամբ ապահովելու համար։

«Ես կտրականապես դեմ եմ, որ որևէ օգնություն տրամադրվի այն ուժերին, որոնք հայտնի են պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով՝ հարևան պետության դեմ»,-շեշտել է սենատորը:

Մենենդեսը հիշեցրել է դեռ ամիսներ առաջ տարածված տեսանյութերի մասին, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ուժերը սառնասրտորեն սպանում անզեն հայ զինվորներին, նա նաև հիշեցրել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինվորի նկատմամբ սեռական ոտնձգությունների և մատերը, ոտքերը կտրելու մասին:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ օգնությունն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ «Ուստի ուզում եմ, որ դուք մեզ փոխանցեք Կոնգրեսի պահանջած բոլոր մանրամասները, որպեսզի մենք կարողանանք գնահատել ցանկացած օգնություն, որը ԱՄՆ-ն տրամադրում է Բաքվին: Ես դեռ հույսեր ունեմ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով ներկաներից լսել, թե ինչ կարող են անել Կովկասում խաղաղության համար՝ հատկապես Հայաստանի վրա վերջին հարձակումից հետո:

Սենատորը շեշտել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում մարդիկ չեն ուզում ապրել բռնության սպառնալիքի ներքո, չեն ցանկանում ավտորիտար կառավարում, որը նրանց պարտադրվում է զենքով:

«Նրանք արժանի են խաղաղ ապրելու։ Նրանք արժանի են ազատության և անվտանգության: Իսկ դա նշանակում է երաշխավորել, որ խաղաղության պայմանագիրը չի հանգեցնի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների: Դա նշանակում է լուծել այնտեղ հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած կարիքները: Դա նշանակում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատվիրում և իրականացնում են այն բռնությունները, որ մենք տեսել ենք տարածաշրջանում»,- ընդգծել է Մենենդեսը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել