Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:41 16-11-2022

ԱԺԲ-ն Պուտինին հիշեցնելու է իր պարտավորությունների մասին. նրա՝ ՀՀ այցի օրը կլինեն բողոքի ակցիաներ

Եկող շաբաթ՝ նոյեմբերի 22-ին, նախատեսվում է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան։ Չնայած իշխանական թեւը լծվել է այդ այցն իբրեւ հայ-ռուսական էլիտաների բարեկամության առհավատչյա ներկայացնելու գործին, ավելին` դեռ այս տարվա մայիսի 12-ին Դուշանբեում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անոնսեց, թե նոյեմբերին պետական այցով Պուտինը կգա Հայաստան, սակայն այցն այս անգամ էլ չի լինելու պետական մակարդակով։ Նոյեմբերի 23-ին Հավաքական անվտանգության խորհրդի՝ ՀԱՊԿ-ի հերթական նիստն է տեղի ունենալու Երեւանում, եւ Երեւան են գալու նաեւ ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների ղեկավարները։

ԱԺԲ անդամ Արա Պապյանը, անդրադառնալով հանդիպմանն ու սպասվելիք հանրահավաքին, Oragir.News-ի հետ զրույցում, չցանկանալով մանրամասներ հայտնել, ասաց. «Այն, ինչ հայտարարել ենք, եղել է հետևյալ ձևակերպմամբ, որ Պուտինի գալու օրը բողոքի միջոցառումներ են կատարվելու, մանրամասների մասին առայժմ չենք բացահայտում, բայց կասենք, խոսքը նրա մասին է, որ խնդիրը, որը կատարում է այդ երկրի ղեկավարը, պայմանագրային պարտավորություն ունի մեր երկրի նկատմամբ և չի անում, և Պուտինին կհիշեցնենք, որ և՛ որպես Ռուսաստան պետության, և՛ ՀԱՊԿ-ի հիմնական անդամ պետության ղեկավար՝ ինքը պարտավոր է իր պարտականությունները կատարել, և դա մենք կանենք տարբեր ձևերով։ Դա կլինի թե՛ հանրահավաքի տեսքով, թե՛ ցույցերի ձևով, տարբեր պաստառներով, ու կորոշենք, թե ինչ պետք է անենք։ Ամեն բան արդեն որոշված է, ուղղակի շատ բաներ չենք բարձրաձայնում։ Մենք կարծում ենք, որ մեր մեսիջն անպայման կհասնի նրան, և կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, նույնը օրինակ, երբ դեսպանատան մոտ է ակցիա իրականացվում, բայց նրան մի տողով է հասնում, ինքը տեղյակ է, հատկապես Երևան գալուց առաջ բրիֆինգ է արվում ու ներկայացվում իրավիճակը»։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Վլադիմիր Պուտինը Հայաստան է ժամանել 2019-ին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, որին մասնակցեց նաեւ Իրանի նախկին նախագահ Ռոհանին։ Որոշ տեղեկություններով՝ հայաստանյան հակառուսական շրջանակները, մասնավորապես՝ Ազգային ժողովրդավարական բեւեռը, Պուտինի գալստյան առթիվ ծրագրում են բողոքի ակցիաներ կազմակերպել:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել