Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:50 15-11-2022

Թուրք-ադրբեջանական տանդեմը կրկին հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար․ հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս. Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Չնայած Նիկոլ Փաշինյանի իշխանության պատրաստակամությանը՝ ամեն ինչ անել, որ մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրվի, Ադրբեջանը շարունակաբար կրակ է բացում խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր ընդամենը իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ։ Եվ այս մարդիկ՝ ներառյալ երեխաներ, կանայք և ծերեր, թիրախավորվում են ադրբեջանական ուժերի կողմից. ինչու՞, որովհետև Ադրբեջանը ձգտում է քայլ առ քայլ կյանքի կոչել պետության ղեկավարի մակարդակով հովանավորվող իր ցեղասպանական քաղաքականությունը։

Մասնավորապես, Ադրբեջանը նոյեմբերի 5-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ,

նոյեմբերի 12-ին Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակել է թիրախային կրակոցներ։

Շարունակ կրակ է բացում հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված դիրքերի, հայ բնակչության ուղղությամբ և միաժամանակ ապատեղեկատվություն տարածում՝ հայկական կողմին մեղադրելով իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար։

Հիշեցնեմ, որ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի գործողությունների արդյունքում ունենք վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում /Ա. Հայրապետյանը ստացել է մարմնական վնասվածք, Պ. Խ.–ն ստացել է հրազենային վիրավորում/, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկաներին հասցված վնասներ։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելության դրսևորում է և պարզապես ոտնահարում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի անկյունաքարային դրույթների կոպիտ խախտում է։

Ներկա իրավիճակի, Ադրբեջանի իրականացրած ագրեսիաներին նախորդող գործելաոճի վերլուծությունը հիմքեր է տալիս ահազանգելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար, ուստի հրատապ գրություններ եմ հասցեագրել միջազգային գործընկերներիս՝ գործարկելու բոլոր հնարավոր իրավաքաղաքական մեխանիզմները՝ դատապարտելու Արցախի և Հայաստանի ժողովրդի հիմնարար իրավունքները խախտող Ադրբեջանի հանցավոր վարքագիծը և թույլ չտալու նոր ագրեսիա խաղաղ հայ բնակչության նկատմամբ, ովքեր պարզապես ցանկանում են անվտանգ և երջանիկ կյանք վարել իրենց հայրենի հողում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել