Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:40 11-11-2022

Վրաստանն ավարտում է անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն այսօր այցելել է վրաց-լեհական «Delta-Vebe» ընկերության համար կառուցվող գործարանի տարածք։ Ինչպես փոխանցում է վրացական «Новости-Грузия» կառուցվող գործարանում անօդաչու թռչող սարքերի արտադրություն է իրականացվել։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Բուրչուլաձեն հայտնել է, որ գործարանի շինարարական աշխատանքներն արդեն ավրտական փուլում են։

Վրաց-լեհական «Delta-Webe» ընկերությունը ստեղծվել է վրացական «Delta International» ՍՊԸ-ի և լեհական «Webe Electronics» ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա։

Վրաստանի պաշտպանության նախարարությունն արդեն համաձայնագիր է ստորագրել «Delta-Vebe» ընկերության հետ, որը նախատեսում է տարածաշրջանում ստեղծել առաջին ուսումնական կենտրոնը, որը կաշխատի անօդաչու թռչող սարքերի հետ։ Կենտրոնը կվերապատրաստվեն նաև Վրաստանի պաշտպանության ուժերը։